slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև կնքվել է համագործակցության պայմանագիր

Նախօրեին ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի պատվիրակության պաշտոնական այցը՝ գիտագործնական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոզնյակը ղեկավարությամբ։

Պաշտոնական այցի շրջանակներում այսօր Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում տեղի ունեցավ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև համագործակցության պայմանագրի կնքման պաշտոնական արարողությունը:

Պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը և այլոք:

Պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ով իր խոսքում ողջունեց և կարևորեց «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի և Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի միջև համագործակցության ամուր հիմքերի ներդրման հնարավորության ընձեռումը և պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն, ընդգծելով՝ համատեղ ջանքերի ներդրմամբ ոլորտում առկա խնդիրներին լուծումներ գտնելու, համատեղ գիտական նվաճումների ձգտման, ինչպես նաև գործնական հարցերում համագործակցության երկկողմ նախաձեռնողականություն ցուցաբերելու կարևորությունը, որոնք կնպաստեն երկու երկրներում փորձագիտական ուղղությունների զարգացմանը:

Ողջույնի և շնորհակալական խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար նշեց, որ իր համար մեծ պատիվ է գտնվել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում և կարևորեց երկու փորձագիտական կազմակերպությունների և առհասարակ հայ-բելառուսական հարաբերությունների շարունակական զարգացման ապահովումը՝ նախանշելով մի շարք կարևոր ուղղություններ։

Ելույթով հանդես եկավ նաև Բելառուսի Հանրապետության դատափորձագիտական պետական կոմիտեի գիտագործնական կենտրոնի ղեկավար Վադիմ Պոզնյակը, ով իր հերթին ևս շնորհակալություն հայտնեց նման բարձր մակարդակի ընդունելության համար, ներկայացնելով դատական փորձագիտության բելառուսական կողմի ձեռքբերումները և հայտնելով պատրաստակամություն «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հետ հետագա ակտիվ փոխգործակցության ծավալման համար։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը, ով իր խոսքում նախ և առաջ շնորհակալություն հայտնեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարությանը և անձամբ նախագահ Աշոտ Սաղյանին ՀՀ ԳԱԱ հարկի տակ համագործակցության պայմանագրի կնքման հանդիսավոր արարողության իրականացման հնարավորության ընձեռման համար: Արգամ Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց նաև Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ալեքսանդր Կոնյուկին հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար և նշեց, որ պայմանագրի կնքումը հնարավորություն կընձեռի գործընկեր կազմակերպությունների ներուժի, միջոցների և փորձի համատեղ կիրառմամբ ակտիվ փոխգործակցել ու կնպաստի դատափորձագիտական ոլորտի գիտամեթոդական ապահովմանը և մասնագիտական ներուժի կատարելագործմանը, արդյունքում աջակցելով դատաիրավական համակարգի արդյունավետության բարձրացմանը, իրավակարգի ամրապնդմանն ու օրինականության ապահովմանը մեր երկրներում։

Հանդիսավոր արարողության ընթացքում Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազության վարչության պետ Վալերի Տալկաչովի կողմից հրապարակվեց Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդի հրամանը, որով «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանին բարձր պրոֆեսիոնալիզմի, միջազգային համագործակցության զարգացման գործում անձնական մեծ ներդրման և Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազության գործառույթների և խնդիրների լուծման հարցում ցուցաբերած աջակցության համար հայտարարվել է շնորհակալություն, փոխանցվեց շնորհակալագիր, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազության հուշանվեր և հուշամեդալ, նաև հանձնվեց սահմանափակ տպաքանակով հրատարակված ժողովածու՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Բելառուսի ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ։ Նշված ժողովածուից մեկական օրինակ հանձնվեց նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին և Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին։

Հանդիպան շրջանակներում ծավալվեց նաև արդյունավետ քննարկում նախանշելով հայ-բելառուսական փոխգործակցության բոլոր հնարավոր ուղղությունները։

Համագործակցության պայմանագրի ստորագրումից հետո առանձին հանդիպում տեղի ունեցավ նաև «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում և կազմակերպվեց շրջայց, որի ընթացքում հյուրերը ծանոթացան Բյուրոյի հնարավորություններին և ձեռքբերումներին, շփվեցին նաև տարբեր փորձագիտական ստորաբաժանումների փորձագետների հետ՝ նախանշելով փոխգործակցության առավել թիրախային ուղղությունները։

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից մշտապես կարևորվում է գիտագործնական միջազգային կապերի զարգացումն ու նոր հնարավությունների ձևավորումը՝ ի նպաստ մեր երկրի գիտական ներուժի և առկա հնարավությունների շարունակական զարգացման և կատարելագործման ապահովմանը։

28 Դեկտեմբեր 2016

Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow
Snow